Դորտմունդի «Բորուսիայի» 26-ամյա կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, թուրինյան ակումբը ֆուտբոլիստի դիմաց պատրաստ է ոչ միայն ֆինանսական փոխհատուցում կատարել, այլև դորտմուդցիներին հանձնել հարձակվող Չիրո Իմոբիլեի տրանսֆերային իրավունքի մի մասը: Ֆուտբոլիստի տրանսֆերի մյուս մասի իրավունքը պատկանում է «Տրինոյին»:

Ընթացիկ մրցաշրջանում Հումելսը մասնակցել է Գերմանիայի առաջնության 19 խաղի, հեղինակել 2 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում: