Ուկրաինան կարող է հասնել Էներգետիկական անվտանգության, բայց դրա համար ժամանակ կպահանջվի: Այս հայտարարությամբ ապրիլի 22-ին Կիեւում հանդես է եկել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

 

Շփվելով Գերագույն ռադայի պատգամավորների, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահի թեկնածուների հետ, նա ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է տնտեսական օգնություն ցուցաբերել Կիեւին: Ընդսմին նա նախազգուշացրել Է, որ երկրի ղեկավարությունը պետք Է պայքարի «կոռուպցիայի քաղցկեղային ուռուցքի» դեմ:

 

Խոսելով արտահերթ նախագահական ընտրությունների մասին, որոնք Ուկրաինայում կանցկացվեն մայիսի 25-ին, նա նշել է, որ դրանք ամենակարեւորը կլինին հանրապետության պատմության մեջ:

 

Բայդենը Կիեւ Է ժամանել ապրիլի 21-ին եւ այսօր հանդիպումներ կանցկացնի Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի եւ վարչապետ Արսենի Յացենյուկի հետ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: