Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' ապրիլի 24-ին' Հայոց ցեղասպանության տարելիցին, ընդառաջ արած հայտարարությանը, կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը:

 

«Կարդացի ապրիլի 24-ի առիթով Թուրքիայի վարչապետի «պատգամը»՝ հայությանն ուղղված։ Պատմական դեպքերի չարափոխելով չի կարող հաղթել պատմության անհերքելի ճշմարտությանը։ Ինչ տեղի ունեցավ 1915թվականին Թուրքիայում, պատերազմի հետևանքով տեղի ունեցած դեպքեր չէին, պարո՛ն վարչապետ, այլ Ցեղասպանություն էր հայ ժողովրդի նկատմամբ՝ իրավական և քաղաքական հասկացողությամբ։ Ցեղասպանությունը կազմակերպվել և իրագործվել է նախահայրերի′դ, Թալեաթ Փաշաների և էնվերների կողմից։ Հետևաբար, հայ ժողովուրդը ցավակցություն և բարոյախոսություն չի սպասում Թուրքիայից, այլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում»,-այս մասին հայտարարել է Վեհափառը: