Բրիտանական հեղինակավոր «Catholic Herald» պարբերականը անդրադարձել է պետության ղեկավարներին, ովքեր կեղծ առասպելների միջոցով աղավաղում են պատմություննˋ իրենց քաղաքական շահերը հետապնդելու համար: Այդպիսի նախագահների թվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Առասպելները հզոր երևույթներ են, և կեղծ առասպելների տարածումը միշտապես ընկճող է եղել, հատկապես, եթե դա արվո ւմ է նրանց կողմից, ովքեր պարտավոր են ավելի տեղեկացված լինել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' գրում է «Catholic Herald»-ը: Պսևդո-առասպելների հորինմամբ հատկապես հայտնի է Թուրքիայի նախագահը, «ով պատմությանը վերաբերում է անփութորեն, այնպես, ինչպես ցանկանում է»:

 

Էրդողանիˋ աբսուրդի հասնող առասպելներից մեկն էլ այն է, իբր Ամերիկան բացահայտել են մուսուլմանները: «Այս ամենի կործանարար բնույթն առավել պարզ երևում է Էրդողանիˋ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղականության մեջ: Չնայ ած Հայոց ցեղասպանության իրականությունը վկայող հսակայածավալ ապացույցներին և փաստերինˋ Էրդողանը նշում, որ այն երբեք տեղի չի ունեցել,- նշում է կայքը և հռետորական հարցադրում կատարում,- արդյո՞ք Էրդողանը խելագար է, քանզի իրականությունը հերքելը, խելագարության նշան է»:

 

Բոլորովին վերջերս, ըստ «Catholic Herald»-ի, մի նոր կեղծ առասպել շրջանառության մեջ դրեց ԱՄՆ նախագահ Օբաման, ով իր ելույթում հայտարարեց, թե իսլամը միահյուսված է եղել ամերիկյան կյանքինˋ դեռևս երկրի հիմնադրման ժամանակներից: «Հավանաբար, նման քայլով Միացյալ Նահանգների նախագահը նպատակ է ունեցել նպաստել նրան, որ մուսուլմաններն իրենց Ամերիկայի հիմնադրման առասպելի մի մասիկը զգան: Սակայն ցավալի է, որ նա դա փորձում է անել աղճատելով փաստերը և ներկայացնելով ոչ ճշմարտությունը»,- նշում է կայքը: