Ադրբեջանում իրավիճակը երբեք այսքան վատ չի եղել, ինչպիսին այսօր է: Ադրբեջանական «Թուրան» գործակալությանն այս մասին նշել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը: «Ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում ես ներգրավված եմ եղել 1992-ից սկսած և ավելի վատ իրավիճակ Ադրբեջանում չեմ տեսել»,- ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, նշել է ամերիկացի դեսպանը:

 

Նա լուրջ մտահոգություններ է հայտնել տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ' մատնանշելով լրագրողների և քաղաքական ակտիվիստների դեմ իրականացվող հալածանքների նոր դեպքերն այդ երկրում: Դեսպան Կոզլարիչն անդրադարձել է նշանավոր լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությանը, ով ադրբեջանական իշխանությունների պահանջով Թուրքիայից արտաքսվել էր Ադրբեջան և ձերբակալվել: Միրկադիրովի ձերբակալությունը դատապարտել են տարբեր իրավապաշտպան խմբեր ամբողջ աշխարհում: