Երևանի 42-ամյա բնակիչ Ռուբենը (անունը փոխված է) մեղադրվում է սեփական անչափահաս դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Այս մասին գրում է Փաստինֆոն:
Այսպես, ըստ մեղադրական եզրակացության՝ նա «իր ակնհայտ 16 տարին չլրացած դստերը պառկեցրել է մահճակալին և կատարել սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ»:
«Սիրող» հայրիկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի առաջին մասով՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ:
Հոդվածը նախատեսում է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: