Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով մահացած ռուսամետ ակտիվիստների թիվը կարող է հասնել 20-ի: Այս մասին հայտնում է «Россия 24»-ը։

 

Այս լարված իարդարձությունների ընթացքում Սլավյանսկ է այցելել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը։ Նա հաստատել է երկու կողմերում բազմաթիվ վիրավորների մասին լուրը։

 

«Ուկրաինացի 8 ուժային է վիրավորվել։ Մարտերը սկսվել են տեղական ժամանակով 10:45-ի սահմաններում։ Ուկրաինացի ուժայինների դեմ պայքարում է մոտ 800 ռուսամետ ակտիվիստ»,- այս մասին հայտնում է Արսեն Ավակովը։

 

«Մենք շատ զոհեր ունենք, հնարավոր է՝ 20-ից ավելի»,- ասել է Սլավյանսկի ինքնապաշտպանական շտաբի ներկայացուցիչը: Խոսքը միայն ռուսամետ զինված ակտիվիստների մասին է։

 

Նշենք, որ մարտերը շարունակվում են, սակայն նրանց հաջողվել է կանգնեցնել ուկրաինացի ուժայինների առաջընթացը դեպի քաղաքի կենտրոն: