ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար և նախագահ Դիդյե Բուրգհալթերն առաջարկել է մինչ մայիսի 25-ին կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրությունները՝ «ճանապարհային քարտեզ»: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Միջազգային հանրությունը համատեղ պետք է աջակցի մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունները, ինչպես նաև հարցում անցկացնի ապակենտրոնացման վերաբերյալ՝ կապված ազգային երկխոսության հետ, ներառյալ Ուկրաինայի շրջաններում կլոր սեղանները»,-այս մասին հայտնում է Բուրգհալթերը:
Նա նաև նշել էր, որ վերսկսվեն ժնևյան պայմանավորվածությունների պարտավորությունները և որպեսզի ժնևյան հայտարարության բոլոր 4 կողմերը աջակցեն այդ ճանապարհային քարտեզը և այն իրագործեն՝ որպես գործողությունների ծրագիր: