Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Mediamall.am-ը, այս պահին «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա են անցկացնում «Արցախբանկի»' Սայաթ-Նովայի փողոցում գտնվող «Նաիրիի» մասնաճյուղի դիմաց:

 

Բազմաքանակ բնակիչները քիչ առաջ փորձեցին մտնել բանկ' հանդիպելու բանկի տնօրինության հետ, սակայն բանկի աշխատակիցները փակել են բանկի դռները և թույլ չեն տալիս բնակիչներին մուտք գործել բանկի տարածք: Լուրեր.com-ի թղթակիցը բանկի անվտանգության աշխատակիցներից մեկից փորձեց պարզել, թե ինչու է աշխատանքային ժամին բանկը փակ: Աշխատակիցն' իր պատասխան ասաց, որ բանկը բաց է: Սակայն, բանկն իրականում այս պահին փակ է:

 

Հիշեցնենք, որ 2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։