Անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունն ըստ «Mediamall.am» լրատվականի.


Էբոլա տենդի համաճարակը կտևի մինչև մեկ տարի. փորձագետ

 

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի հարուցած հիվանդության համաճարակը կարող է տեւել եւս «վեց ամիսից մինչեւ մեկ տարի»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կանխատեսումն Է արել բելգիացի հայտնի մանրԷաբան Պիտեր Պիոտը՝ այն առաջատար մասնագետներից մեկը, որը կանգնած Է 1976 թվականին այս վիրուսի հայտնաբերման ակունքների մո տ: Նա ժամանել է Հոնկոնգ՝ մասնակցելու գիտաժողովի:

 

«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք՝ ամեն ամիս ախտահարվածների թվի կրկնապատկումն է»,- հավաստել է գիտնականը, որի խոսքը հոկտեմբերի 28-ին մեջբերել Է South China Morning Post թերթը: Նա նշել է, որ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվում են երեք դեղագործական ընկերություններ, սակայն պատրաստուկներից մեկի ամենավաղ արդյունքները կարող են պատրաստ լինել փետրվարին:

 

Պրոֆեսորի կարծիքով, որը Լոնդոնի Հիգիենայի եւ արեւադարձային բժշկագիտության դպրոցի տնօրենն Է եւ Առողջապահության համաշխարհային կազմակարեպության (ԱՀԿ) խորհրդատուն, համաճարակաբանական իրադրությունը վերահսկողության տակ վերցնելու լավագույն միջոցը կլինի արյան «անվտանգ եւ Էժան» արագ-թեստերի օգտագործումը, որոնք թուլ կտան 10 րոպեում հայտնաբերել Էբոլա վիրուսով վարակումը:

 

Արծարածելով վիրուսի հետագա տարածման կանխատեսումները՝ կենսաբանը մեծ Է համարել դրա հայտնվելու հավանականությունը Չինաստանում:

 

ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությամբ ախտահարված մարդկանց թիվը հասել Է 10 141-ի, եւս 4 922-ը մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

***

 

«Արցախբանկ»-ը փակեց դռները. «Տոնուս»-ից խաբված բնակիչները հանդիպում են պահանջում «Արցախբանկ»-ի սեփականատիրոջ հետ

 

«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա են անցկացնում «Արցախբանկի»' Սայաթ-Նովայի փողոցում գտնվող «Նաիրիի» մասնաճյուղի դիմաց:

Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները: Այս պահին նրանք պահանջում են հանդիպում «Արցախբանկ»-ի սեփականատիրոջ հետ:

Ինչպես նախորդ ակցիաների ընթացքում, այս անգամ ևս, բանկը փակեց դռները՝ բնակիչներին թույլ չտալով մտնել բանկ:

Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում էր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին:

Հիշեցնենք, որ 2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։

 

***

 

Օբաման խոստացել է Ղրիմը վերադարձնել Ուկրաինային

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է աջակցել Ուկրաինայի իշխանություններին՝ Ղրիմը վերադարձնելու հարցում: Այս մասին գրել է «Նեզավիսիմայա Գազետա»-ն:

«ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, քանի որ դա նպաստում է երկրի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորմանը և Ղրիմը վերադարձնելուն»,- հայտարարվել է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

 

***

 

Օրենքով սահմանվել է տրանսպորտային միջոցների մեջ հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու հնարավորություն

 

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքով սահմանվել է տրանսպորտային միջոցների մեջ (վրա) հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու հնարավորություն:

 

Ընդ որում, ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցներով վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս տրանսպորտային միջոցների մեջ (վրա) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաները կարող են կիրառվել միայն հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր (բացառությամբ ՀԴՄ կտրոններ) էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համար:

 

Նախարարության հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի ղեկավար Արթուր Վարդանյանի խոսքով' փոփոխությունը հնարավորություն կտա անհայտ գնորդներին առաքումներ իրականացնելիս կամ ծառայություններ մատուցելիս տվյալ ՀԴՄ-ի միջոցով հենց տեղում դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր կամ հարկային հաշիվներ, ինչը բավականին կհեշտացնի նրանց աշխատանքը և կխնայի ժամանակ: «Նախկինում հաշվար կային փաստաթուղթ և հարկային հաշիվ դուրս գրելու նպատակով առաքիչը պարտավոր էր հաշվապահությունում տեղեկացնել գնորդի տվյալները և հետո նոր միայն իրականացնել գործարքը»,-նշել է Արթուր Վարդանյանը:

 

***

 

Կյանքը սկսի՛ր նոր էջից. «Օրանժ ֆիթնես»-ը ճանաչվել է լավագույնը

 

Լուրեր.com-ը հարցում էր իրականացրել՝ պարզելու՝ Հայաստանում գործող ֆիթնես ակումբներից որն է համարվում շուկայի առաջատարը: Հարցվածներից շատերի կարծիքով պրեմիում կարգի ֆիթնես ակումբ «Օրանժ ֆիթնես»-ն առաջատարն է:Լուրեր.com-ն այս կապակցությամբ զրուցեց ակումբի կոմերցիոն տնօրեն Մարինա Անդրեասյանի հետ:


Լուրեր.com-ի անցկացրած հարցման արդյունքում «Օրանժ ֆիթնես»-ը ճանաչվել է լավագույնը: Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը։

 

- Մենք հիմնականում շեշտադրում ենք կատարում երեք հիմնական ուղղությունների վրա. առաջին՝ «Օրանժ Ֆիթնես»-ը պրեմիում կարգի ակումբ է՝ Հայաստանում ամենաբարձրակարգը: Դա մեզ ստիպում և թելադրում է, որպեսզի մենք լինենք ամենապրոֆեսիոնալը մեր գործում: Մենք մեծ ներդնումներ ենք կատարում և՛ մեր մարզիչների ուսուցման, և՛ կադրերի ընտրության, և՛ սարքավորումների հագեցվածության հարցում: Մեր պրեմիում կարգն ավելի շատ պայմանավորված է մեր բարձրակարգ անձնակազմի կատարած որակյալ աշխատանքով և զարգացած ենթակառուցվածքներով:

 

Երկրորդ՝ մենք աշխատում ենք այն մարդկանց համար, ովքեր Հայաստանում ամենահաջողակն են իրենց գործում, ովքեր գնահատում են գումարը, որը վճարում են և ովքեր ամեն ինչի մեջ ընտրում են լավագույնը՝ կլինի դա հեռախոս, մեքենա, թե այլ ապրանք կամ ծառայություն: Բնականաբար, նման մարդիկ շատ խստապահանջ են սպասարկման ոլորտի նկատմամբ և ցանկանում են իրենց վճարած գումարի դիմաց ստանալ այն, ինչ ակնկալել են և դեռ մի բան էլ ավելին: Այդ պատճառով մեզ մոտ աշխատում են միայն բարձր որակավորում ունեցող մարզիչներ: Նրանք մարզիչ են և ոչ թե նախկին մարզիկ. Լավ մարզիկը դեռ մարզիչ չէ և շատ հեշտ կարող է մարդուն վնասել՝ չիմանալով և սխալ խորհուրդներ տալով: Այդ պատճառով էլ մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր աշխատանքին, քանի որ անմիջապես գործ ունենք մարդու առողջության հետ:

 

Երրորդ՝ մենք առաջարկում ենք ապրելակերպ: Մարդիկ մեզ մոտ ձեռք են բերում տարեկան անդամության քարտեր՝ դրանով որոշում կայացնելով իրենց մեկ տարվա կյանքի համար: Ընդ որում, մեզ մոտ գալիս են ոչ միայն ակտիվ սպորտի, այլև առողջ ապրելակերպի ու հանգստի սիրահարները, որոնց համար մենք ստեղծել ենք բոլոր հարմարավետ պայմանները: Մեկ անգամ անդամություն ձեռք բերելով՝ մեր ակումբի անդամները հավատարիմ են մնում «Օրանժ Ֆիթնես»-ին տարիների ընթացքում, քանի որ ակումբը և նրա ստեղծած միջավայրը դառնում է նրանց կյանքի անբաժանելի մասն ու ապրելաոճը:


- Ի՞նչ մեթոդներով եք աշխատում և արդյո՞ք կիրառում եք ձեր աշխատանքում միջազգային փորձի ձեռքբերումները:

 

- Իհարկե, մենք վերցնում ենք ֆիթնեսի ասպարեզում միջազգային լավագույն փորձն ու առաջինն ենք ներդնում մեզ մոտ: Օրինակ՝ վերջերս ներմուծել ենք կոնսուլտանտ-մարզիչների գաղափարը, որը նախկինում Հայաստանում չի կիրառվել: Կոնսուլտանտ-մարզիչների նպատակն է ակումբի յուրաքանչյուր անդամին ապահովել մարզումների ծրագրով, հետևողական լինել այդ ծրագրի իրականացմանը և հետևել, որպեսզի մարզումների ընթացքում ակումբի անդամը հասնի իր նպատակներին և չվնասի իրեն:


- Հասարակական լայն շրջանակներում «Օրանժ ֆիթնեսը» համարվում է հասանելի միայն «էլիտար» շրջանակների համար. որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:

 

- Իրականում, քանի որ մենք պրեմիում կարգի ակումբ ենք, ամեն մարդ չէ, որ կարող է իրեն թույլ տալ այցելել «Օրանժ ֆիթնես»: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ որքան գումար հատկացնի այս կամ այն ծառայության համար: Ես նշեցի, որ մենք պրոֆեսիոնալ մոտեցում ենք ցուցաբերում բոլոր հարցերին, իսկ դա մեծ ներդրումներ է պահանջում: Մենք ի սկզբանե ընտրել ենք այդ ճանապարհը: Մենք ստեղծել ենք այս ակումբն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ստանալ միմիայն բարձրակարգ ծառայություն, և այդ մարդիկ քիչ չեն մեր երկրում:


- Ի՞նչ զեղչային քաղաքականություն է վարում ակումբը: Ի՞նչ հետաքրքիր միջոցառումներ եք անցկացնում ձեր ակումբում։

 

- Մենք զեղչային քաղաքականության առումով այդքան էլ ճկուն չենք: Մեր քարտային գները ֆիքսված են, իսկ նոր ակումբի անդամի համար գործում է նաև անդամավճար: Մարդիկ զեղչի համար չէ, որ մեզ ընտրում են. նրանք գիտեն՝ ինչի դիմաց են վճարում: Իսկ միջոցառումների առումով պետք է նշեմ, որ ակումբային ջերմ մթնոլորտը պահելու համար ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք ակումբի անդամների համար և՛ մրցումներ, և՛ տարբեր երեկույթներ:


- Իսկ Դուք վաղո՞ւց է, ինչ աշխատում եք այս ոլորտում, այս ընկերությունում և արդյոք սիրո՞ւմ եք ձեր աշխատանքը:

 

- Ես հինգ տարի է, ինչ աշխատում եմ «Օրանժ ֆիթնես»-ում, և կարելի է ասել, որ միասին ենք «աճել», և իրոք շատ սիրում եմ իմ գործը. շատ հարազատ է այն, ինչ ես անում եմ, քանի որ գիտակցում եմ, որ օգտակար գործ եմ անում մարդկանց համար: Դա ամենակարևորն է ինձ համար: Մեր ամբողջ թիմն է այդ ոգևորությամբ աշխատում՝ գիտակցելով իր աշխատանքի նշանակությունը:


- Ժամանակակից հասարակության գլխավոր խնդիրներից մեկը գերզբաղվածության, աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկի, անառողջ սննդի հետևանքով առողջական որոշակի խնդիրների առաջացումն է: Դուք ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնց համար կյանքի ուղեկիցը դարձել են «դիետան սկսվում է վաղը», կամ «մարզումներս կսկսեմ վաղվանից» կարգախոսները:

 

- Իրականում ցանկալի արդյունքի կարելի է հասնել ոչ թե չսնվելով, այլ ճիշտ սննդակարգ պահպանելով և այն համակցելով գրագետ մարզումների հետ: Մենք խորհուրդ ենք տալիս բոլորին շաբաթական գոնե երկու ժամ տրամադրել իրենց առողջությանը, քանի որ ֆիթնեսը լավագույն միջոցն է ձերբազատվելու, սթրեսերից, ունենալու գեղեցիկ կազմվածք և գերազանց ինքնազգացողություն: Երբ մարդիկ գալիս են մեզ մոտ, նրանց համար իսկապես կյանքն սկսվում է նոր էջից: Հենց դա էլ մեր կարգախոսն է ՝ «Կյանքը նոր էջից»:

 

 

***

 

 

Շորթման մեջ մեղադրվող նախկին ոստիկանը կալանավորվել է. ՀՔԾ
 
 
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով, ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսին, հյուրանոցային համալիրի վարձակալից գումար շորթելու դիտավորությամբ, իր մտերիմ Հովհաննես Ե.-ին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ: Տեսանյութերը պատրաստելուց հետո, Վարդան Ղ.-ի ցուցումով Հովհաննես Ե.-ն և իրենց ընկեր Արթուր Մ.-ն նույն ամսին տարբեր սրճարաններում հանդիպումներ են ունեցել հյուրանոցային համալիրի վարձակալի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով գումար' սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ:
 

Վարդան Ղ.-ի համաձայնությամբ ու ցուցումով Հովհաննես Ե.-ն պահանջել և բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 500.000 ՀՀ դրամ: Վարդան Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

***

 

ԱՄԷ-ում ադրբեջանական հանցագործ խմբավորում է ձերբակալվել

 

Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմիններն օրերս ձերբակալել եւ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մարդկանց առեւտրի դեմ պայքարի վարչությանն են հանձնել Շամխորի շրջանի 48-ամյա բնակչուհի Ալմազ Սարը գըզը Հասանովային, որը վերջին 7 տարին գտնվել է Ինտերպոլի գծով քրեական որոնման մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է vesti.az լրատվական կայքը' հղու մ կատարելով Ադրբեջանի ՆԳՆ-ին:

 

Հայտնի դարձած տեղեկությունների համաձայն' Հասանովան ԱՄԷ-ում գլխավորել է հանցագործ խմբավորում, որը տեղական թրաֆիքինգից բացի զբաղված է եղել նաեւ գողություններով: Հասանովան մարմնավաճառներին հարկադրել է թալանել արաբ հաճախորդներին:

 

Ադրբեջանցի կինը ադրբեջանուհիներին խաբեությամբ տարել է ԱՄԷ եւ ենթարկել սեռական շահագործման: Իսկ հետո նախկին մարմնավաճառներին հարկադրել է կանանց նոր խմբեր ուղարկել: Հասանովայի դեմ բացված քրեական գործով անցնում են երեք տուժածներ: Նշվում է, որ Հասանովայի գլխավորած հանցագործ խմբի երկու անդամներ Ադրբեջանում արդեն դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման: Հասանովայի նկատմամբ դատավարությունն Ադրբեջանում կսկսվի մոտ ապագայում:

 

Նշվում է, որ ԱՄԷ-ի իրավապահ մարմինների կողմից ձերբակալված Հասանովայի խմբավորման մյուս անդամները քրեական պատասխանատվության կենթարկվեն այդ երկրում, քանի որ մեղադրվում են տեղացի արաբներից գողություններ կատարելու մեջ:

 

***

 

Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից

 

Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա սեպտեմբերի 26-ից առայսօր ստացիոնար բուժում էր անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել էր «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը պարբերաբար բուժօգնություն էր ստանում Երևանում:

 

Մեկամսյա հիվանդանոցային բուժման ընթացքում Արսենն անցել է անհրաժեշտ բուժման կուրսը: Այս պահին, ըստ բժիշկ-մասնագետի, հիվանդությունը ռեմիսիայի (հետզարգացման) փուլում է: Նշանակված համապատասխան դեղորայքի ընդունումը Արսեն Խոջոյանը կշարունակի տնային պայմաններում' միաժամանակ գտնվելով գիտաբժշկական կենտրոնի դիսպանսեր հսկողության ներքո' 15-օրյա պ արբերականությամբ հետազոտություն անցնելով նույն բուժհաստատությունում:

 

Մարտի 7-ին' 12:30-ի սահմաններում, Թովուզում տեղաբնակները գերեվարել են խիտ ամպամածության պատճառով մոլորվելով հայ-ադրբեջանական սահմանը հատած Տավուշի շրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա հովիվ Արսեն Խոջոյանին:

 

Գերեվարված հայ երիտասարդին բնակիչներն անմիջապես հանձնել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներին: Արսեն Խոջոյանը ադրբեջանական գերությունից մարտի 4-ին վերադարձված եւ այնտեղ խոշտանգումների ենթարկված Հայաստանի 77-ամյա քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է: Ապրիլի 10-ին Արսեն Խոջոյոնը հայրենիք է վերադարձվել:

 

***

 

Երևանի Րաֆֆու փողոցում 11-ամյա տղա է վրաերթի ենթարկվել

 

Երևանի Րաֆֆու փողոցի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու դիմաց հոկտեմբերի 27-ին' ժամը 14.30-ին, «Մերսեդես-E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:

 

***

 

Սյունիքի մարզպետը հանդիպեց ազատամարտիկների հետ

 

Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հոկտեմբերի 28-ին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպեց Կապանի տարածաշրջանի ազատամարտիկների հետ: «88-ից միասնական ուժերով կարողացանք մեր երկիրը, մեր սահմանները ամուր պահել, կարողացանք օգտակար լինել Արցախին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց մարզպետը եւ շեշտեց, որ այդ գործին մասնա կից յուրաքանչյուրը պետք է գնահատվի ըստ արժանվույն:

 

Խոսելով ազատամարտիկների այսօրվա սոցիալական խնդիրների մասին' նա ընդգծեց, որ դրանք կան, սակայն դժվար գտնվի մեկը, ով դիմած լինի իրեն ու այդ խնդիրը լուծված չլինի: Անդրադառնալով հիմնականում սահմամամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերում կռված ազատամարտիկներին' Խաչատրյանը նշեց, որ այսօր էլ կան տղաներ, ովքեր համապատասխան պաստաթղթեր չունեն: Մարզպետն առաջարկեց իրենց աջակցությամբ լուծել այդ խնդիրը:

 

«Ուզում եմ, որ դուք ունենաք ձեր անցած ճանապարհի փառքը, լինեք ձեր կենսագրության տերը: Երկրա պահի շարքերը պետք է համախմբենք», - ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ ոչ ոք չի կարող անտեսվել, որ այդ օրերին սահմանամռրձ գյուղի յուրաքանչյուր բնակիչ արդեն իսկ ազատամարտիկ էր: Մարզպետի խոսքով' այսօր մեր կռիվը չի ավարտվել:

 

«Ունենք տարածաշրջանում հզոր, մարտունակ բանակ, բայց Աստված մի արասցե, մեր անցած ճանապարհն ու փորձը պետք լինեն: Մշտապես պետք է զինվորագրված լինենք մեր հայրենիքին, համախմբվենք, մոռանանք բոլոր խնդիրները, սյունեցու ոգով լինենք միասնական», -հորդորեց մարզպետը: Ելույթից հետո Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց ազատամարտիկներ ի հարցերին:

 

Գոհար Իսախանյան