Mediamall.am լրատվականն ամփոփում է դեկտեմբերի 9-ի աշխատանքային ուրբաթն ու ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Սահմանում իրավիճակը կրկին անկայուն է եղել: Թշնամին շարունակել է դիմել սադրանքների և խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

 

Առաջնագծի իրադրության մասին տեղեկությունները՝ ԱՅՍՏԵՂ:


ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ:


Մանվել Գրիգորյանի ուղերձը՝ ԱՅՍՏԵՂ:


Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.


Ինչպես հայտնի է, դեկտեբերի 8-ին «Միասնություն» համազգային շարժումը, որի համակարգող խորհրդի նախագահն, ինչպես հայտնի է, Արման Վարդանյանն է, կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով: Հարկ է նկատել, որ համազգային նշանակության հարցերի շուրջ շարժման կողմից կազմակերպած նմանատիպ կլոր սեղան-քննարկումն ամենևին էլ առաջինը չէր, ու շարժումն, ըստ էության, ամեն կերպ ջանում է նոր մշակույթ արմատավորել մեզանում ու հասարակությանը հուզող հարցերը դարձնել հնարավորինս լայն քննարկման առարկա՝ դուրս բերելով դրանք նեղ շրջանակներից. հասարակությունն է պետության ու նրա քաղաքականության հիմնական շահառուն, հասարակության կոմպետենտ անդամներն էլ պետք է կարողանան, հնարավորություն ունենան՝ սեփական կարծիքն ու տեսակետը հայտնելու այս կամ այն խնդրի վերաբերյալ:


Մանրամասները՝ կարդացեք Դավթի Բաբանովի  «Հայաստանը՝ արտաքին սպառնալիքի առաջ. ինչո՞վ կպատասխանենք մենք» վերլուծության մեջ:


ՀՀ Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի ձախողման մասին կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, իսկ ՀԱԿ համամասնական ցուցակը կգլխավորի ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը:


Շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի տգեղ արարքը: Հիշեցնենք, որ պատգամավորը հարվածներ էր հասցրել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին:


Թեմային անդրադարձել է լրագրող Քրիստինա Աղալարյանը:


Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am լրատվականը: