ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Թեյլոր» ֆրեգատը մայիսի 8-ին մտել Է Բաթումի նավահանգիստ:
«Վրաստանում «Թեյլորի» ներկայությունն ընդգծում Է ԱՄՆ-ի ցանկությունը՝ ուժեղացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկեր երկրների հետ, ինչպիսին, օրինակ, Վրաստանն Է, նրանց հետ միասին աջակցել տարածաշրջանի խաղաղաությանն ու կայունությանը»,- ասված Է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի տեղեկագրում:
Ըստ նույն այդ հաղորդագրության՝ նախատեսված են ֆրեգատի անձնակազմի եւ Վրաստանի առափնյա պահպանության աշխատակիցների համատեղ վարժանքները: