Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի 156 երկրների ոսկեարժութային միագումար պաշարները հասնում են 12 տրիլիոն դոլարի: Այդ մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը զետեղված է հիմնադրամի ինտերնետ-կայքում:
Այդ ցուցանիշով առաջատարը մնում է Չինաստանը, որի ոսկեարժութային պաշարները գերազանցել են 3 տրլն 820 մլրդ դոլարը: Երկրորդ տեղում Ճապոնիան է (1 տրլն 279 մլրդ դոլար), երրորդում՝ Սաուդյան Արաբիան (725,6 մլրդ դոլար), չորրորդում՝ Շվեյցարիան (543,7 մլրդ դոլար), հինգերորդում՝ Ռուսաստանը (493,3 միլիարդ դոլար):