ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 16-ին կժամանեն Երեւան: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրանց այցը միտված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն առաջ շարժելուն: ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հակամարտության կարգավորման իրենց հանձնառությունը վերահաստատել եւ խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին շեշտել էին մայիսի 12-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ: Դրանից առաջ խաղաղության համաձայնագրի իր առաջարկներն էր ներկայացրել ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը' Խաղաղության Քարնեգի հիմնադրամում ունեցած ելույթում' շարադրելով վեց կետեր: