Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, Իսակովի պողոտայում ՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են Kia մակնիշի 35 VL 695 համարանիշի և Toyota Camry մակնիշի 006 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Kia-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթին տեղադրված էլեկտրասյանը, այնուհետև հայտնվել մայթին:

 

Վթարի վայր են ժաամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները:

 

Toyota Camry-ին սպասարկում է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին, ով ըստ ֆոտոլրագրողի, այդ պահին ավտոմեքենայում չի եղել:

 

Մանրամասն' այստեղ: