Այս ցուցակում համատեղված են ռուսաստանցի ամենաանցանկալի և ատելի «հայրենասերները» և «Արևմուտքի թշնամիները», ովքեր պահում են իրենց ընտանիքներին հակառակորդի «որջում»: Նրանց երեխաները սովորում, ապրում և աշխատում են Արևմուտքում և նրանց ոչինչ չի կապում Ռուսաստանի հետ: «Արևմուտքի» ճանապարհը նրանց համար ընտրել են իրենց ծնողները` նախագահը, վարչապետը, նրա տեղակալները, նախարարները, պատգամավորները և այլք:
Վաղուց նկատելի է այն փաստը, որ ռուս «իշխանավոր-հայրենասերների» երեխաներն ու թոռները սովորում և ապրում են Արևմուտքում: Ծնողներն իրենց երեխաներին ուղարկում են ապրելու Արևմուտք, գնում են այնտեղ նրանց համար անշարժ գույք, ուղարկում են գումար և նույնիսկ երկքաղաքացիություն...
Այս ամենը տեղի է ունենում այն պարզ պատճառով, որ նրանք արհամարում են Ռուսաստանը, նրա ժողովրդին, և վաղուց խաչ են քաշել այն երկրի վրա, որը ղեկավարում են: Այս մասին գրում է Argument.ua.com-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընտանիքը
Նախագահի ընտանիքի մասին շատ քիչ տեղեկություններ կան՝ հաշվի առնելով նրանց կյանքի փակ և անհասանելի լինելը: Հայտնի է, որ նախագահն ամուսնացած էր և բաժանվել է:
90-ականների սկզբին, Պուտինը` վերադառնելով Լենինգրադից, ուղարկեց իր դուստրերին Գերմանիա` սովորելու գերմանական հեղինակավոր «Peterschule» դպրոցում:
90-ականների կեսերին նրանք վերադարձան Ռուսաստան, իսկ 1996 թվականին տեղափոխվեցին Մոսկվա:
2000 թվականի սկզբին, Վլադիմիր Պուտինի երկու դուստրն էլ պաշտոնապես գրանցված էին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում, սակայն այնտեղ նրանց այդպես էլ ոչ ոք չտեսավ:
Հայտնի է, որ կրտսեր դուստրը՝ Եկատերինան, մշտական բնակություն է հաստատել Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Մեծ աղջիկը` Մարիան, ապրում է Հոլանդիայում և ոչ միայնակ, այլ 33-ամյա հոլանդացի Յորիտ Ֆասենոյի հետ:
Վլադիմիր Պուտինի աղջիկները հաճախ են լինում Իտալիայում` Սիլվիո Բեռլուսկոնիի հրավերով, ում հետ Պուտինը բարեկամական հարաբերությունների մեջ է:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ընտանիքը
Մեդվեդևն ամուսնացել է հրեա Սվետլանա Լինիկի հետ: Մեդվեդևն ունի մեկ որդի՝ Իլյա Մեդվեդևը:
Ներկայումս նա սովորում է Ռուսաստանում, բայց հրապարակային հարցազրույցում ասել է, որ ուսումը շարունակելու է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանում:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընտանիքը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միակ աղջիկը` Եկատերինան, ապրում և սովորում է ԱՄՆ-ում:
Այժմ ավարտում է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանը և մտադիր է ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատել:
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակի ընտանիքը
Սերգեյ Ժելեզնյակի երեք աղջիկները սովորում են արտերկրում:
Եկատերինան սովորում է շվեյցարական էլիտար դպրոցում (ուսման արժեքը 2.4 միլիոն ռուբլի` տարեկան կտրվածքով), Անաստասիան` Լոնդոնում, իսկ համալսարանի ուսման վարձը մեկ տարվա կտրվածքով կազմում է մոտ 630 հազար ռուբլի:
Ամենափոքրը՝ Լիզան, այս պահին ապրում է Լոնդոնում:
Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովի ընտանիքը
Տղան՝ Պյոտոր Ժուկովը, սովորում է Լոնդոնում և նույնիսկ հայտնվել է այնտեղի բանտում. Ժուկով կրտսերը հարբած մասնակցել է ծեծկռտուքի և դատապարտվել է 14 ամսվա ազատազրկման:
Պատգամավոր Սերգեյ Անդենկոյի ընտանիքը
Աղջիկն ապրում և սովորում է Գերմանիայում:
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակի ընտանիքը
Փոխվարչապետ Դմիտրի Կոզակի ավագ որդին՝ Ալեքսեյը, առնվազն վեց տարի ապրում է արտերկրում և զբաղվում բիզնեսով:
Ալեքսեյ Կոզակի կրտսեր եղբայրն աշխատում է Credit Suisse շվեյցարական ընկերությունում:
Այս տարի Գերմանիայի իշխանություններն ու ԱՄՆ-ն մեղադրեցին շվեյցարական բանկին այն բանի համար, որ այն օգնում է բարձրաստիճան հաճախորդներին խուսափել հարկերից: Կատարվում է հետաքննություն:
Պատգամավոր, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ Ալեքսանդր Ռեմեզկովի ընտանիքը
Ռեմեզկովի ավագ որդին` Ստեփանը, ավարտել է Փենսիլվանիայի Վելի Ֆորջի քոլեջը (ուսումնական վճարը տարեկան կտրվածքով կազմում է 1 մլն դոլար):
Ստեփանը սովորել է նաև Նյու Յորքի Հոֆստրան մասնավոր համալսարանում:
Պատգամավորի երկրորդ որդին՝ Նիկոլայը, 2008 թվականից սովորել է Մեծ Բրիտանիայի Մալվերն մասնավոր դպրոցում:
Կրտսեր դուստրն ապրում է Վիեննայում, որտեղ նա զբաղվում է մարմնամարզությամբ: Նա նաև Լյուբլյանայի մանկական մրցույթների շրջանակներում ներկայացրել է Ավստրիայի թիմը:
Պատգամավոր Վ. Ֆետիսովայի ընտանիքը
Դուստրը՝ Անաստասիան, մեծացել և սովորել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ ռուսերենով կարդալ ու գրել Նաստյան այդպես էլ չի սովորել:
ՌԴ-ի երեխաների իրավուքների հանձնակատար Պավել Աստախովի ընտանիքը
ՌԴ-ի երեխաների իրավուքների հանձնակատար Պավել Աստախովի ընտանիքի որդին սովորել է Օքսֆորդի համալսարանում և Նյու Յորքի տնտեսագիտության դպրոցում:
Աստախովի փոքրը երեխան ծնվել է Կաննում, շքեղ վարձակալած առանձնատանը:
Պետդումայի պատգամավոր Ելենա Միզուլինի ընտանիքը
Միզուլինի որդին՝ Նիկոլայը, սովորել է Օքսֆորդի համալսարանում, ստացել է իր դիպլոմը և մշտական բնակություն հաստատել «հանդուրժող» Բելգիայում, որտեղ միասեռական ամուսնությունները թույլատրելի են:
Այժմ նա աշխատում է Բելգիայի Mayer Brown միջազգային իրավաբանական ֆիրմայում:
Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես է Ելենա Միզուլինն իր միակ որդուն թողել հանգիստ կյանքը վայելել նույնասեռականությունն ընդունած երկրում:
Պետդումայի անդամ, «Միացյալ Ռուսաստան» խմբակցության անդամ Վալուևի ընտանիքը
Ամռանը Վալուևի իսպանական տանն ապրում է նրա կինը: Այս տանը մշտական բնակություն են հաստատել նրա երեխաները և ծնողները: Նրանք նաև ապրում են Գերմանիայում:
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի ընտանիքը
Յակունինն իր ընտանիքի մասին հետևյալն է ասում. «Դուստրս հաճախում է դպրոց, իմ կինը հաջողակ տնտեսագետ է, որդիս ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանող է: Սիրում ենք երեկոյան հավաքվել թեյի սեղանի շուրջ...»:
Հայտարարագրերում, սակայն, չի նշվում` որտեղ է ապրում Յակունինի ընտանիքը: Մինչդեռ սոցիալական ցանցում նրա կինը նշում է, որ ապրում է Նիցցայում:
Տղան գրում է, որ ապրում է Օնտարիոյում: Աղջիկն ապրում է մոր հետ և ցույց է տալիս, որ իր հիմնական լեզուն անգլերենն է:
Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության անդամ Վորոնցովի ընտանիքը
Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության անդամ Վորոնցովի աղջիկը՝ Աննան, ապրում է Իտալիայում: Նա տեղափոխվել է Գերմանիայից, որտեղ նույնպես սովորել է: Այժմ նա սովորում է Միլանի համալսարանում:
Ինքը` Վորոնցովը, կտրականապես դատապարտում է Արևմուտքը, սակայն հարյուր հազարավոր եվրոներ է վճարում աղջկա ուսման համար:
«Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Ելենա Ռախովայի ընտանիքը
«Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Ելենա Ռախովայի աղջիկը՝ Պալինան, ապրում է Միացյալ Նահանգներում:
Պալինան ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը և տեղափոխվել է Նյու Յորք:
ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի ընտանիքը
«Միասնական Ռուսաստան» կուսակցության հիմնադիրներից Գրիզլովի դուստրն ապրում է Տալլինում, իսկ վերջերս ստացել է Էստոնիայի քաղաքացիություն:
Կրթության նախկին նախարար Անդրեյ Ֆուրսենկոյի ընտանիքը
Կրթության նախկին նախարար Անդրեյ Ֆուրսենկոն երկար ժամանակ թաքցնում էր հանրությունից այն լուրը, որ իր երեխաները նույնպես սովորել են արտերկրում:
Նրա որդին՝ Ալեքսանդրը, մշտական բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հայտնի ռուս քաղաքագետ Վ. Նիկոնովի ընտանիքը
Նիկոնովի տղան` Ալեքսը, ԱՄՆ-ի քաղաքացի է: