Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Չինաստանում կմասնակցեն ռազմածովային զորավարժությունների բացմանը: Այդ մասին հայտնել Է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

 

«Նրանք երկուսն Էլ կմասնակցեն «Ծովային փոխգործակցություն-2014» ռազմածովային զորավարժությունների բացմանը»,- լրագրողներին ասել Է նախագահի օգնականը:

 

Զորավարժությունների բացումը, նրա խոսքով՝ կկայանա մայիսի 20-ին ռազմածովային հենակետում:

 

Պուտինի այցը համընկնում Է Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության գագաթնաժողովին: Սպասվում են Սի Ցզինպինի հետ Պուտինի երկկողմ հանդիպումը, ինչպես նաեւ երկու պետությունների ղեկավարների շփումը Ռուսաստանի եւ Չինաստանի բիզնեսի ներկայացուցիչների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: