«Անխախտ եղբայրություն-2014» զորավարժությունների եզրափակիչ փուլն օգոստոսի 1-ին մեկնարկում է Ղրղզստանում. ՀԱՊԿ-ի խաղաղապահ գումարտակները կյուրացնեն խաղաղության պահպանման գործողության վարման մարտավարությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ-ի կոլեկտիվ խաղաղապահ ուժերի զորավարժությունները տեղի են ունենում Ղրղզստանի «Ալա Տոո» զորավարժարանում: Զինավարժանքներին մասնակցում են ՀԱՊԿ-ի մասնակից երկրների տասը գումարտակներ՝ երեքական գումարտակ Ռուսաստանից եւ Ղազախստանից, մնացած երկրներից՝ Հայաստանից, Տաջիկստանից, Բելառուսից եւ Ղրղզստանից՝ մեկական, ընդամենը՝ շուրջ 700 մարդ: Զորավարժությունների ղեկավարը Ղրղզստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ Նուրբեկ Նիյազ ալիեւն Է:

Ուզբեկստանի անդամակցության դադարեցումից հետո ՀԱՊԿ-ի մասնակիցներն են մնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: