Մայիսի 19-ի դրությամբ Վիետնամից ՉԺՀ-ի 4 հազար քաղաքացիների են տարհանել երկրում տեղի ունեցած հակաչինական ավերումների պատճառով: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները: Իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար կառավարությունը կազմակերպել է մի քանի չարտերային չվերթ եւ ուղարկել հատուկ նավեր:
Նախօրյակին Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Վիետնամում տեղի ունեցած անկարգությունները «խախտել են չին-վիետնամական պարտավորագրերի եւ համագործակցության ոգին ու պայմանները», եւ ստեղծված իրադրության կապակցությամբ ՉԺՀ-ի կառավարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին «ժամանակավորապես ձեռնպահ մնալ Վիետնամ ուղեւորություններից»:
ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ «Չինաստանը կասեցնում է Վիետնամի հետ երկկողմ ծրագրերի մի մասի իրագործումը»:
Չինաստանի տուրիստական ընկերությունները կոչ են արել երկրի քաղաքացիներին ժամանակավորապես հրաժարվել Վիետնամ շրջագայություններից, իսկ մի քանիսը նույնիսկ դադարեցրել են այդ ուղղությամբ ուղեգրերի վաճառքները:
Վիետնամում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով զոհվել են երկու Չինաստանի երկու քաղաքացիներ, տուժել են ավելի քան հարյուրը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: