Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան ավարտեց կարիերան Իսպանիայի հավաքականում:
31-ամյա ֆուտբոլիստն ազգային ընտրանու կազմում հաղթել է «Եվրո 2008»-ում, Աշխարհի 2010թ-ի առաջնությունում և «Եվրո 2012»-ում:
Նշենք, որ Վիսենտե դել Բոսկեն ֆուտբոլիստին չէր ընդգրկել Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությանն Իսպանիայի ընտրանու կազմում:
«Պատճառն Աշխարհի առաջնությունը չէ: Ես հարգում եմ Դել Բոսկեին, նա այժմ ուրիշ ֆուտբոլիստների է վստահում և դա նորմալ է: Իմ ժամանակն Իսպանիայի առաջնությունում անցել է: Հուսով եմ' նրանք աշխարհի չեմպիոն կկարողանան դառնալ: Շնորհակալ եմ երկրպագուներին, ովքեր միշտ ինձ աջակեց և հարգել են»,- Արբելոայի խոսքը մեջբերում է Football Espana-ն: