Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը «Պորտու» տեղափոխվելուց հետո էլ կպահպանի հիմնական դարպասապահի տեղը:
«Պորտուն» հիանալի ակումբ է և ունի լավ մարզիչ: Անցյալ մրցաշրջանում Իկերը դժվարին ժամանակներ էր ապրում, սակայն հավաքականում անընդմեջ խաղում էր և մեզ շատ էր օգնում: Նրա հետ երբեք խնդիր չեմ ունեցել և չեմ տեսել, որ նա թիմին ծանր դրության մեջ դնի»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է A Bola-ն: