Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է աշխարհի գործող չեմպիոնների՝ պայքարից դուրս մնալու փաստը:
«Կարծում եմ՝ հավաքականի դուրս մնալն արդարացի էր: Մենք շատ էինք գրոհում, սակայն չէինք կարողանում իրացնել պահերը: Բայց արդարանալու միջոց ունենք: Մեզ ինչ-որ բան էր պակասում՝ սրություն հարձակման գծում: Այժմ տեղի ունեցածը գնահատելու համար ժամանակ չունենք: Մենք անհրաժեշտ եզրակացություններ կանենք»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է AS-ը: