Ինչպես արդեն տեղեկացրել ենք' Իսպանիայի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլի մեկնարկային խաղում նվազագույն հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն:

Արդյունքում իսպանացիները նոր ռեկորդ սահմանեցին' Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում, 6-րդ անգամ անընդմեջ հաղթանակ տոնելով' առանց գոլ բաց թողնելու: Իսպանիայի հավաքականը դարպասն անառիկ է պահել 599 րոպե: Նախորդ անգամ Դել Բոսկեի թիմը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում գոլ է բաց թողել 2012թ. հունիսի 10-ին, առաջնության խմբային փուլի առաջին տուրում' Իտալիայի դեմ խաղում (1:1):

Նշենք, որ մրցաշարի եզրափակիչ փուլերում սեփական դարպասն անառիկ պահելու ցուցանիշով առաջատար Իտալիայի հավաքականն է' 17 խաղ: Իտալացիներին հաջորդում են Գերմանիայի և Հոլադիայի ընտրանիները (15-ական խաղ), իսպանացիների հաշվին 13 խաղ է: