Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է աշխարհի գործող չեմպիոնների պարտությունները:
«Արդար կլինի ասել, որ Իսպանիայի' առաջնությունը լքելու գործում իրենց «ներդրումն» ունեն Հոլանդիայի և Չիլիիի հավաքականները: Նրանք արեցին այն, ինչը, իմ կարծիքով, պետք է անել ժամանակակից ֆուտբոլում' տակտիկապես մտածել: Իսպանիան վերջին 4-6 տարիներին այնքան լավ էր խաղում, որ մարդիկ նայում էին նրանց և սովորում: Լուի վան Գալը հիանալի էր վերլուծել իսպանացիների խաղը, իսկ Խորխե Սամպաոլին ավելին արեց: Պետք է արդար լինել և «Իսպանիան վատ էր խաղում» ասելու փոխարեն (ինչին նույնպես համամիտ եմ), ասել Չիլիի ընտրանին հիանալի խաղ ցուցադրեց, ինչի համար շնորհավորում եմ Սամպաոլիին»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Eurosport.com-ը: