«Վերնիսաժի» մոտ կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։

 

Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է քննիչի Ա միջնորդությունը։ Գոռ Առաքելյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

 

Գոռ Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանության փորձ և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:

 

Մայիսի 17-ին' ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որՎերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է,որ զինված անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կրակոցներից վիրավորված անձանցից ամենաերիտասարդը 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանն է, իսկ ամենատարեցը' 72-ամյա Մնացական Սուքիասյանը: Նրանց թվում 64 տարեկան Ալբինա Բադալյանն է, ում վնասվածքն ամենաթեևն է: Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը 30 տարեկան են: