«Ես զբաղված եմ եղել ծրագրի քննարկմամբ և նման բան չեմ նկատել»,- այսօր Ազգային ժողովում' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն' անդրադառնալով գինովցած ՀՀԿ-ական պատգամավորներին՝ ԱԺ նիստերի դահլիճում:

 

Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ ՀՀԿ-ական մի քանի պատգամավոր գինովցած էին ներկայացել կառավարության ծրագրի քվեարկությանը: