«Հանրապետական» կուսակցության պատգամավոր Վարհամ Բաղդասարյանի դիտարկմամբ՝ Ազգային ժողովի նախագահի ՀՀԿ-ական թեկնածուին օգտին «Ծառուկյան» դաշինքի կողմից տրվող քվեները վկայում են, որ Դաշինքը հասկացել է, որ պետք է քվե տալ թեկնածուի անձնային որակներին, ինչն էլ արեց. «Ես կարծում եմ, որ Դաշինքն իր ձայնը տվել է ՀՀԿ-ական թեկնածուի օգտին՝ հաշվի առնելով նրա կարողությունները և կարծում եմ, որ նման գործելաոճը ճիշտ է: Ընդդիմությունը հո չպե՞տք է միշտ դեմ քվեարկի»: Այս մասին պատգամավորը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նա:

 

Վահրամ Բաղդասարյանը հավատում է, որ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը երեկ իսկապես քվեարկել է խղճի մտոք՝ հույս հայտնելով, որ այսուհետ Ազգային ժողովում հասարակությունը կտեսնի կառուցողական ընդդիմություն: 

 

ՀՀԿ-ական պատգամավորը չկիսեց տեսակետը, որ «Ծառուկյան» դաշինքն իր այդ քվարկությամբ փաստորեն՝ սատարեց իշխող ուժին՝ ըստ էության՝ փաստելով, որ հեռու է ընդդիմադիրի տիտղոսից, ինչ մասին բազմիցս բարձաձայնում են Դաշինքի պատգամավորները: 

 

«Իշխող ուժն ու ընդդիմադիր կուսակցությունները պետք է նման կառուցողական հարաբերություններով շարունակեն իրենց աշխատանքը, և ճիշտ չէ կարծիքը, թե նման համագործակցության արդյունքում Ազգային ժողովը կզրկվի ընդդիմադիր ուժից»: