Ուկրաինայի ԱԳՆ-ն հանդես է եկել բողոք-հայտարարությամբ, ըստ որի՝ ուկրաինական կողմն իր վրդովմունքն է հայտնում մայիսի 25-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Ղրիմի ինքնավար հանրապետություն ուկրաինական կողմի հետ չհամաձայնեցված հերթական այցը կատարելու առիթով։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն։

 

«Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձանց կողմից այդպիսի գործողությունները գնահատում ենք որպես ՌԴ-ի կողմից Ուկրաինայի գործող օրենսդրության, ինքնիշխանության, միջազգային իրավունքների, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ և շատ լուրջ խախտում»,-ասված է հայտարարությունում:

 

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ այս քայլը հատուկ համարձակություն և միտումնավոր սադրանք է Ռուսաստանի կողմից, որը նպատակ ունի ապակայունացնել Ուկրաինայում տիրող իրավիճակը։

 

«Դա հակասում է ՌԴ նախգահ Վլադիմիր Պուտինի ավելի վաղ արված հայտարարությանը, որ Ուկրաինայում ընտրություններն անցնեն խաղաղ եւ հանգիստ մթնոլորտում»,-նշվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի կայքում: