Ազգային ժողովում մեկնարկել է ոչ իշխանական քառյակի հերթական հանդիպումը: Քառյակի նիստն անցկացվում է ԲՀԿ խմբակցությունում:

 

Նիստին մասնակցում են ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և պատգամավոր Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և քարտուղար Թևան Պողոսյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և պատգամավոր Արամ Մանուկյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և քարտուղար Աղվան Վարդանյանը:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նիստի օրակարգը պարզ չէ և կհստակեցվի տեղում: