Թուրքիայում կրկին բախումներ են սկսվել քրդերի և թուրք զինվորների միջև, որոնց արդյունքում վիրավորվել է թուրքական բանակի 5 զինվոր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ արդեն երկրոդ օրն է' քրդական բնակչությունը բողոքում է Թուրքիայի քրդաբնակ Մուշ, Շիռնաք, Ջիզրա և Վան նահանգներում զինվորական զորանոցներ կառուցվելու դեմ: Քուրդ բնակիչներն այդ շրջաններում խրամատներ են փորել, ճանապարհներին կանգնեցնում են ավտոմեքենաները, խուզարկում, հրդեհում ոստիկանական և զինվորական մեքենաները:
Թուրքական բանակն ու ոստիկանությունն այսօր առավոտվանից լայնամասշտաբ գործողություններ են սկսել այդ նահնագներում: