Ռուսաստանը կասկածի չի ենթարկում Սիրիայի ընտրությունների օրինականությունը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

 

Նրա խոսքով՝ ներկա պայմաններում «դրանք չեն կարող կատարյալ համարվել ժողովրդավարական չափորոշիչների տեսանկյունից: Բայց ռուսաստանցի դիտորդները հստակ եզրակացություն են արել: Մենք հիմքեր չունենք կասկածի ենթարկելու ընտրությունների օրինականությունը»,-ընդգծել Է Լուկաշեւիչը:

 

Բաշար Ասադը ընտրություններում հաղթանակ Է տարել տպավորիչ առավելությամբ: Դրանք ձախողելու փորձերը հաջողություն չունեցան, հայտարարել Է դիվանագետը:

 

«Սիրիայից ստացվող հաղորդագրությունների համաձայն՝ խաղաղ քաղաքացիներին ահաբեկելու եւ այդպիսով քվեարկությունը վիժեցնելու ընդդիմության փորձերը հաջողություն չունեցան: Դիտորդները, որոնք հետեւում Էին քվեարկության ընթացքին, նշում են, որ ընտրություններն անցել են արդար, ազատ ու թափանցիկ մթնոլորտում»,-ասել Է Լուկաշեւիչը:

 

ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչն ընդգծել Է, որ Սիրիայի նախագահական ընտրություններին միջազգային առանձին գործընկերների կողմից քաղաքականացված արձագանքը հիասթափություն Է առաջացրել: Լուկաշեւիչի կարծիքով՝ անթույլատրելի Է «միլիոնավոր սիրիացիների կարծիքի անտեսումը»:

 

Դիվանագետը նշել Է, որ սիրիացիները, չնայած բարձր աստիճանի ահաբեկչական սպառնալիքին, «եկան ընտրատեղամասեր եւ ընտրություն կատարեցին»:

 

Լուկաշեւիչն ընդգծել Է, որ Մոսկվան պատրաստ Է աշխատել Սիրիայի այն կառավարության հետ, որը կձեւավորվի նախագահական ընտրություններից հետո:

 

«Կարծում եմ, որ Սիրիայի ընտրված նախագահը բոլոր լիազորություններն ունի կառավարություն ձեւավորելու համար, որի բովանդակության եւ կազմի վերաբերյալ դժվար Է խոսել: Ես ենթադրում եմ, որ դրանում կլինեն նաեւ նոր անձինք, այդ թվում՝ չափավոր ընդդիմության ճամբարից: Ամեն դեպքում կառավարության ձեւավորումը իշխանությունների սուվերեն իրավունքն Է»,-ասել Է Լուկաշեւիչը:

 

«Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած կաբինետի հետ»,-ընդգծել Է ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: