ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային օգնություն ցուցաբերել այնքան, որքան անհրաժեշտ է Կիևին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Մենք նրանց հետ կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ նրանք մեր օգնության կարիքն ունեն»,- ասել է նա CBS-ին տված հարցազրույցում։

Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակի զարգացումը ցույց տվեց, որ «Ռուսաստանը չունի այնպիսի իրավասություններ և հնարավորություններ, ինչպես կարծում են շատերը», սակայն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառած վնասը «հազիվ թե հաղթանակ համարվի Կիևի համար»։