Ռուսաստանը կասկածի չի ենթարկում Սիրիայի ընտրությունների օրինականությունը:

 

Նրա խոսքով՝ ներկա պայմաններում «դրանք չեն կարող կատարյալ համարվել ժողովրդավարական չափորոշիչների տեսանկյունից: Բայց ռուսաստանցի դիտորդները հստակ եզրակացություն են արել: Մենք հիմքեր չունենք կասկածի ենթարկելու ընտրությունների օրինականությունը»,-ընդգծել է Լուկաշևիչը:

 

Բաշար Ասադը ընտրություններում հաղթանակ է տարել տպավորիչ առավելությամբ: Դրանք ձախողելու փորձերը հաջողություն չունեցան, հայտարարել է դիվանագետը:

 

«Սիրիայից ստացվող հաղորդագրությունների համաձայն՝ խաղաղ քաղաքացիներին ահաբեկելու և այդպիսով քվեարկությունը վիժեցնելու ընդդիմության փորձերը հաջողություն չունեցան: Դիտորդները, որոնք հետևում էին քվեարկության ընթացքին, նշում են, որ ընտրություններն անցել են արդար, ազատ ու թափանցիկ մթնոլորտում»,-ասել է Լուկաշևիչը:

 

ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Սիրիայի նախագահական ընտրություններին միջազգային առանձին գործընկերների կողմից քաղաքականացված արձագանքը հիասթափություն է առաջացրել: Լուկաշևիչի կարծիքով՝ անթույլատրելի է «միլիոնավոր սիրիացիների կարծիքի անտեսումը»:

 

Դիվանագետը նշել է, որ սիրիացիները, չնայած բարձր աստիճանի ահաբեկչական սպառնալիքին, «եկան ընտրատեղամասեր և ընտրություն կատարեցին»:

 

Լուկաշևիչն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել Սիրիայի այն կառավարության հետ, որը կձևավորվի նախագահական ընտրություններից հետո:

 

«Կարծում եմ, որ Սիրիայի ընտրված նախագահը բոլոր լիազորություններն ունի կառավարություն ձևավորելու համար, որի բովանդակության և կազմի վերաբերյալ դժվար է խոսել: Ես ենթադրում եմ, որ դրանում կլինեն նաև նոր անձինք, այդ թվում՝ չափավոր ընդդիմության ճամբարից: Ամեն դեպքում կառավարության ձևավորումը իշխանությունների սուվերեն իրավունքն է»,-ասել է Լուկաշևիչը:

 

«Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած կաբինետի հետ»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: