Չորս մարդ Է զոհվել Աֆղանստանի նախագահի թեկնածու Աբդուլա Աբդուլայի ավտոշարասյան մոտ տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:

 

Ըստ Khamma Press գործակալության տվյալների՝ վիրավորվել Է 17 մարդ: Ավելի վաղ հաղորդվել Էր Աբդուլայի թիկնապահների թվից մի քանի տուժածների մասին:

 

Պայթուցիկ սարքերը գործել են այն հյուրանոցի մոտ, որտեղ ընթանում Էր թեկնածուի նախընտրական հանրահավաքը, ով համարվում Է նախագահական ընտրարշավի ֆավորիտը: Քաղաքական գործիչն ինքը չի տուժել: Աբդուլայի խոսքով՝ երբ ինքը դուրս Է եկել Իսլամական միասնության ժողովրդական կուսակցության հանրահավաքից հետո, գործել Է ռումբը, որը հարվածել Է իր ավտոմոբիլին եւ վնասել այն:

 

Փաժվաք գործակալության հրապարակած ֆոտոկադրերի համաձայն՝ Աբդուլայի ավտոշարասյան ավտոմոբիլներից մեկը լրջորեն վնասվել Է:

 

Խմբավորումներից ոչ մեկն առայժմ հանձն չի առել պայթյունի պատասխանատվությունը: Ավելի վաղ «Թալիբան» շարժման լինյալները համանման հարձակումներ են գործել Աբդուլա Աբդուլայի ներկայացուցիչների վրա:

 

Հունիսի 14-ին նախատեսված Է ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ կհանդիպեն ամենամեծ թվով քվեներ հավաքած երկու թեկնածուները՝ Աֆղանստանի արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլան եւ երկրի ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմաձայը (համապատասխանաբար՝ 45 տոկոս եւ 31,6 տոկոս), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: