Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտնել է, որ իրանական կողմը մերժել է իրեն մուտքի այցագիր տրամադրելու հարցում:

 

«Պլանավորում էի այս շաբաթ ուղեւորվել Իրան՝ մասնակցելու խորհրդաժողովի, բայց այսօր պարզեցի, որ ինձ մերժել են այցագիր տրամադրելու հարցում»,- հունիսի 9-ին գրել է Մաքֆոլը Twitter-ի իր միկրոբլոգում:

 

Նա հիշեցրել է, որ վերջին անգամ Իրան է այցելել 2006 թվականին: «Անհամբերությամբ եմ սպասում այն օրվան, երբ կկարողանամ վերադառնալ այդ երկիր եւ զգալ իրանական ցնցող հյուրասիրությունը»,- նշել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: