«Յոթնյակի» երկրները նոր տնտեսական պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ, եթե Մոսկվան առեւտրական պատերազմ սկսի ՈՒկրաինայի դեմ: Այդ մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հայտարարել Է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

 

Նա հատուկ հայտարարությամբ Է հանդես եկել «յոթնյակի»՝ անցած շաբաթ Բրյուսելում կայացած գագաթնաժողովի կապակցությամբ: Քեմերոնի խոսքով՝ «Ռուսաստանի ղեկավարությունն այդ մասին նախազգուշացված Է»:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ ամփոփելով էներգետիկայի եվրակոմիսար Գյունտեր Էթինգերի հետ հունիսի 10-ին կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի համար գազի դիմաց կանխավճարի համակարգի սահմանումը տեղափոխել է հունիսի 16:

 

«Այսօր Բրյուսելում տեղի ունեցան Եվրահանձնաժողովի եւ Ռուսաստանի պատվիրակության երկկողմ կոնսուլտացիաները: Ռուսական կողմը ընդառաջ քայլ արեց կառուցողական բանակցությունները շարունակելու համար: Կանխավճարի ռեժիմի սահմանումը հետաձգվել է մինչեւ հաջորդ երկուշաբթի»,- ասել է Միլլերը: Նա ընդգծել է, որ ռուսական կողմը Ուկրաինայի պատվիրակության եւ Եվրահանձնաժողովի հետ «կառուցողական բանակցություններ է ակնկալում» հունիսի 11-ի կոնսուլտացիաներում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: