Լոնդոնում նոյեմբերին կանցկացվի միջազգային ներկայացուցչական խորհրդաժողով՝ նվիրված Աֆղանստանին ֆինանսատնտեսական օգնություն ցուցաբերելու հեռանկարներին եւ ուղիներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մեծ Բրիտանիայի վարչապես Դեւիդ Քեմերոնը, որը Քաբուլում ելույթ Է ունեցել մամուլի ասուլիսում եւ ամփոփել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայի հետ կայացած բանակցությունն երի արդյունքները:

 

Լոնդոնի համաժողովը, որի համանախագահները կլինեն բրիտանական կաբինետի ղեկավարը եւ Աֆղանստանի նախագահը, կոչված Է համախմբել միջազգային աջակցությունը Աֆղանստանի կայուն զարգացմանը, հավելել Է Քեմերոնը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան ձգտում Է նպաստել ոչ միայն Աֆղանստանի անվտանգության, այլեւ երկրի տնտեսական ներուժի ամրապնդմանը: Քաբուլի խոշորագույն միջազգային դոնորներից մեկը՝ Միացյալ Թագավորությունը, «մինչեւ 2017 թվականը տարեկան 170 մլն ֆունտ ստեռլինգ (274,5 մլն դոլար) կտրամադրի Աֆղանստանի կառավարությանը կրթության, առաղջապահության, վարչական կառույցների զարգացման համար»:

 

«Մեծ Բրիտանիան բարձ գին Է վճարել Աֆղանստանում կայունության վերականգնման համար, որտեղ «Ալ Քաիդան» ահաբեկիչների Էր պատրաստում»,- նշել Է Քեմերոնը: Նա հարգել Է այդ երկրում զոհված 453 բրիտանացի զնծառայողների հիշատակը:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետը վաղօրոք չհայտարարված այցով ժամանել Է Աֆղանստան՝ բանակցելու այդ երկրի նախագահ Ահմադզայի եւ վարչապետ Աբդուլա Աբդուլայի հետ: Քեմերոնի ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Քեմփ-բաստիոնում բրիտանական զինված ուժերի ռազմակայանում:

 

Քեմերոնը դարձել Է արեւմտյան առաջին ղեկավարը, որը հանդիպել եւ բանակցություններ Է վարել Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: