Էբոլա տենդի համաճարակին նվիրված հատուկ խորհրդաժողովը հաջորդ շաբաթ տեղի կունենա Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:

 

«Լայն փոխգործակցություն է անհրաժեշտ այնպիսի լուրջ խնդիրների դիմակայելու համար, որպիսին Էբոլան Է, որը կարող Է հսկայական չափի հումանիտար աղետ դառնալ»,-ասել է Բառոզուն:

 

«ԵՄ-ի անդամ երկրների եւ մեր միջազգային գործընկերների հետ միասին մենք պետք է ավելին անենք»,-հավելել Է նա:

 

ԱՀԿ-ի տվյալներով՝ ներկայում Էբոլա տենդի վիրուսով վարակվածների թիվը 9 հազար 814 Է, շուրջ 4,5 հազարը մահացել են, ընդսմին ներկայում վիրուսի տարածման աճ Է գրանցվել Սիեռա Լեոնեի եւ Գվինեայի նոր շրջաններում: Վիրուսի դեմ արդյունավետ պատրաստուկ առայժմ գոյություն չունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: