Կոստա Ռիկայի խաղաղօվկիանոսյան ափի մոտ իրականացված հատուկ գործողության արդյունքում բռնագրավվել է 4,14 տոննա քաշով կոկաինի խմբաքանակ: Թմրանյութը հայտնաբերվել Է երեք արագընթաց նավակներում:
Կոստա Ռիկայի հանրային անվտանգության նախարար Սելսո Գամբոա Սանչեսը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ նախկինում երկրի պատմության մեջ չի եղել դեպ, երբ օրվա ընթացքում բռնագրավվի միանգամից ավելի քան 4 տոննա կոկաին: Նա նշել է, որ ԱՄՆ-ի առափնյա պահպանության ուժերի աջակցությամբ անցկացված գործողության արդյունքում ձերբակալվել է 11 կոստառիկացի, որոնք ուղեկցում էին արգելված բեռը:
«Թմրաթրաֆիկին աննախադեպ հարված է հասցվել»,- ասել է Գամբոան: Նրա խոսքով՝ 2014 թվականի մայիսի 8-ին նախագահ Լուիս Գիլիերմո Սոլիսի գլխավորությամբ Կոստա Ռիկայի ներկայիս կառավարության իշխանության գալուց հետո երկրում արդեն բռնագրավվել է 7,2 տոննա կակոաին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: