Իրաքյան անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ զինյալները մտել են Ջալաուլա քաղաք, երբ անվտանգության ուժերը հեռացել են այնտեղից: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, քրդական Բաշմարքա ուժերը համալրել են իրենց ուժերը՝ փորձելով մինչև զինյալների այ նտեղ հասնելն ապահովել իրենց կուսակցության գրասենյակների անվտանգությունը: Տեղեկություններ կան, որ քրդական ուժերը քաղաքի արևմտյան մուտքի մոտ հարձակվել են ԴԱԻՇ-ի վրա:
Ջալաուլա քաղաքը գտնվում է Դիյալա մարզում: Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ ԴԱԻՇ-ը գրավել է Դիյալայի մարզի Բաակուբա քաղաքի 2 շրջաններ:
Մյուս կողմից սիրիա-իրաքյան սահմանի մերձակայքում՝ ալ Քաիմ քաղաքի մոտ, հունիսի 12-ին ԴԱԻՇ-ի հարձակման հետևանքով իրաքյան բանակի 4 զինվորներ զոհվել են, ավելի քան 20-ը՝ վիրավորվել:
Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, ԴԱԻՇ-ը հսկողություն էր հաստատել երկրի երկրորդ քաղաք Մոսուլի վրա: Ավելի քան 500 հազար բնակիչներ հեռացել են այնտեղից: