Ուկրաինական ճգնաժամը մեկ բարելի հաշվով 2-3 դոլար է ավելացրել նավթի համաշխարհային գնին: Այդ մասին հայտարարել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) գլխավոր քարտուղար Աբդալա Սալեմ ալ Բադրին:

 

«Այն չի գերազանցում 2-3 դոլարը, որովհետեւ շուկան նյարդայնանում Է միայն մատակարարումների ձախողման սպառնալիքի պատճառով: Իսկ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կապը չափազանց ամուր Է: Խոսքը օրական միլիոնավոր բարել նավթի եւ միլիարդավոր խորանարդ մետր գազի մասին Է: Փոխադարձ ներդրումները թույլ չեն տալիս ծագող խնդիրները լուծել այլ կերպ, քան ողջամիտ մարդկանց երկխոսության ճանապարհով»,-նշել Է գլխավոր քարտուղարը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: