Թուրքիայում ձերբակալվել են վարչապետ Էրդողանի պահպանության ծառայության բարձրաստիճան չինովնիկներ:

 

Ինչպես հաղորդում է TRT Haber լրատվական կայքը, Էրդողանի պահպանության ծառայության չինովնիկները ձերբակալվել են վարչապետի հեռախոսային խոսակցությունները լսելու մասին գործով:

 

2014 թ. փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել այն մասին, որ 2011 թ. Salam ահաբեկչական կազմակերպության դեմ Ստամբուլի դատախազության կողմից անցկացված հակաահաբեկչական գործողության շրջանակում լսել են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ կապված մոտ 7 հազար մարդկանց, այդ թվում նաեւ Թուրքիայի վարչապետի եւ նրա ընտանիքի անդամների, ինչպես նաեւ թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի հեռախոսային խոսակցությունները:

 

Դրանից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ դա արել են ընդհատակյա «զուգահեռ պետության» ներկայացուցիչներն իր կառավարությունը տապալելու համար: