Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-ին հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ: Հանդիպումը կայացել է զոհված զինվորների մայրերի նախաձեռնությամբ: Նրանք ներկայացրել են իրենց սոցիալական դժվարությունները, որոնք, ըստ մայրերի, պայմանավորված են օրենքով տրված արտոնությունների ոչ բավարար լինելով կամ էլ անհասցեականությամբ:
Լսելով զոհված զինվորների մայրերի բարձրացրած խնդիրները՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է նման հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ նրանց հուզող խնդիրները գտնվում են նաեւ Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում: ԱԺ փոխնախագահը զոհված զինվորների մայրերի հետ հետագայում ավելի լայն ձեւաչափով հանդիպումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել: