Բաքվի ջարդերից հետո Ադրբեջանից մեծ հոսքերով գաղթած հազարավոր փախստականների կողքին 2011 թվականին հայտնվեցին առաջին սիրահայերը, ովքեր սիրիական հակամարտության պատճառով լքել էին երկիրը և ապաստան գտել Հայաստանում: Սիրիայի հակամարտության սկզբից մինչև 2014 թվականի գարուն մոտ 16 հազար տեղահան եղած մարդ ապաստան հայցեց Հայաստանում, որոնցից 12 հազարը բնակություն հաստատեց այստեղ: Վերջին ամիսներին նրանց ավելաց ան նաև քեսաբահայերը' թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ հայաշատ համայնքի բնակիչները, ովքեր ստիպված էին եղել լքել իրենց տները' ծայրահեղական- ահաբեկչական ուժերի կողմից բնակավայրի գրոհի հետևանքով:

 

2001 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան հունիսի 20-ը հռչակել է փախստականների միջազգային օր: Ըստ ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի զեկույցի' աշխարհում ներկայումս կա ավելի քան 15 մլն փախստական:

 

Քեսաբից հայրենիքում հաստատված սիրիահայերի թվում է նաև մեր պատմության հերոսը' Հակոբ Կորտմոսյանը: Ծնունդով քեսաբցի երիտասարդը Սիրիայում բնակության տարիներին եղել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան, սակայն 2013-ի դեկտեմբերին թողել է կարգը և տեղափոխվել Հայաստան' այստեղ բնակություն հաստատելու հաստատակամությամբ: Իր տունն ու ընտանիքը Սիրիայում թողած նախկին քահանան Հայաստանում էլ է այցելում եկեղեցի, սակայն միայն աղոթելու համար:

 

Մշտական աշխատանք դեռևս չունի, սակայն Սիրիայում ստացած բարձրագույն կրթությունը թույլ է տալիս գրքեր խմբագրել և վաստակել օրվա հացը: Բազմաթիվ մտահոգությունների մեջ միակ լուսավոր կետը երկտասարդի համար այն է, որ վերջապես կարող է ապրել իր հայրենի հողի վրա: «Բավարար է, որ առավոտյան, երբ վեր ես կենում, այն միտքով ես լցվում, թե մայր հայրենիքում ես' քո իսկական տանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է նա:

 

Սիրիահայ երիտասարդը տխրությամբ է հիշում Քեսաբի դեպքերը: «Մեր ընտանիքն էլ մարտի 21-ին մյուս քեսաբցիների հետ տեղահանվեց և Լաթաքիայում ապաստան գտավ: Մի քանի օր առաջ, երբ Քեսաբն ազատագրվեց, ընտանիքս վերադարձավ համայնք: Այս օրերին առավոտյան գնում են Քեսաբ, երեկոյան վերադառնում Լաթաքիա, մինչև որ Քեսաբում հոսանքն ու հեռախոսակապը վերականգնվի և հնարավոր լինի այնտեղ ապրել»,- պատմում է Հակոբը: Հայաստանում հաստատվելու վերջնական որոշում կայացրած սիրիահայ երիտասարդը պատրաստվում է մի քանի օրով միայն այցելել Քեսաբ, որպեսզի օգնի ընտանիքին Ö ‡ գյուղացիներին համայնքի վերականգնման աշխատանքներում, ապա նորից կվերադառնա Հայաստան' ապրելու և աշխատելու իր հայրենիքում:

 

Նա խոստովանում է, որ իրեն փոքր-ինչ մտահոգում է հայաստանյան իրականությունը, սակայն հավատում է, որ իրավիճակը փոխվելու է դեպի լավը և Հայաստանը լավ ապագա է ունենալու: «Մեր երկիրն է, որքան էլ դժվար ու ծանի լինի ներկա իրականությունը, մենք պետք է մնանք այստեղ»,-ասում է նա: Սիրիահայերին տրամադրվող օգնության իր մասնաբաժինը դեռ չի ստացել և փորձում է ինքնուրույն լուծել խնդիրները: Քեսաբի և Հայաստանի միջև նմանություններ էլ երիտասարդը դեռ չի գտել' չհաշված այն, որ երկու պարագայում էլ հարևանները հայեր են: Ու չնայած մշակութային տարբերութ յուններին և կեցության տարբեր պայմաններին' նա վստահ է, որ հայն ավելի ամուր է կանգնած իր հողի վրա:

 

Հակոբ Կորտմոսյանի նման ևս 12 հազար սիրիահայ է վերջին 2 տարվա ընթացքում բնակություն հաստատել Հայաստանում: Ներգաղթի հոսքը դեռևս շարունակվում է, չնայած նախորդ տարվա համեմատ նվազել է ներգաղթյալների թիվը: ՄԱԿ-ի Փախստականների հիմնադրամի գերագույն ներկայացուցչի հայաստանյան պատվիրակ Քրիստոֆ Բիրվիրթը նշում է, որ ապագայի համար կանխատեսումներ անելը դժվար է, քանի որ ներգաղթյալների հնարավոր հոսքը մեծապես կախված է Սիրիայի հակամարտության զարգացումներից: «Սիրիական կառավարության կողմիÖ Քեսաբը ետ վերցնելուց հետո այդտեղից տեղահանվածների մի մասը վերադարձավ իր հայրենի քաղաքը, մինչդեռ մի մասն էլ տեղահանված է մնում Լաթաքիայում, սպասելով իրավիճակի հետագա կայունացմանը: Սակայն քանի որ իրավիճակը դեռ շարունակում է անկանխատեսելի մնալ, մենք պետք է միշտ զգոն լինենք»,-նշում է Բիրվիրթը: ՄԱԿ-ի պաշտոնյան նշում է, որ այս տարի եռապատկվել են փախստական ընտանիքներին օգնելու նպատակով տրամադրվող միջոցները, և եթե նախորդ տարի այդ նպատակով գրասենյակը ստացել էր 600 հազար դոլարի աջակցություն, ապա այս տարի գումարի ծավալը կազմել է 1,8 մլն դոլար, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվում է 2,5 մլն դոլարի ֆինանսավորում:

 

ՄԱԿ ՓՀԳ-ն, Հայաստանի կառավարության և գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, հոգում է Հայաստան ժամանած սիրիացի ընտանիքների առաջնային կարիքները' տրամադրելով ֆինանսական աջակցություն, հագուստ, սնունդ և դեղորայք: Ձմռան ամիսներին գրասենյակը օժանդակել է նաև բնակարանների ջեռցման ծախսերը հոգալու համար: Քրիստոֆ Բիրվիրթի խոսքով' ներկա փուլում Հայաստան եկող սիրիացի տեղահանվածները շատ ավելի վատ իրավիճակում են և ավելի մեծ օգնության կարիք ունեն: «Եթե նախկինում տեղահան եղած սիրիացիները Հայաստան ժամանելիս գոնե պատկերացնուÕ ´ էին, թե ինչպես պետք է հաստատվեն այստեղ և դրա համար ունեին ֆինանսներ, ապա վերջին շրջանում ժամանողները հիմնականում ավելի վատ իրավիճակում են: Նրանցից շատերը միջոցների բացակայության պայմաններում հաստատվում են Հայաստանի հեռավոր շրջաններում»,-նշում է Բիրվիրթը:

 

Տեղահանված սիրիացիների մեծ մասի համար, ովքեր ունեն հայկական արմատներ, Հայաստանի կառավարությունը պարզեցրել է քաղաքացիություն ստանալու գործընթացը: Բացի այդ, արագացել է նաև ապաստանի և բնակության երկարաժամկետ թույլտվության տրամադրումը: Հայասատանի պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով' մինչև 2009 թվականի տնտեսական ճգնաժամը Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր տարի պետբյուջեից 3-5 մլն դոլարի համարժեք դրամ օգնություն էր ցուցաբերում Հայաստանում հաստատված փախստականներին: «Տնտեսական ճգնաժամի տարիներին, երբ Հայաստանի առջև ծառացան շատ խնդիրներ, ֆինանսավորումը դադարեցվեց: Սակայն Կառավարության նոր ծրագրում ներառվել է այս հարցը, և մենք լիահույս ենք, որ կրկին կկարողանանք օգնություն ցուցաբերել Հայաստան եկած փախստականներին»,-նշեց Եգանյանը:

 

Հայաստան եկած նորօրյա փախստականների կողքին դեռևս ապրում են Բաքվից տեղահանված հայերը, որոնց զգալի մասին պետական աջակցությամբ տրամադրվել են ապաստարաններ: 2004 թ. վերջերից ի վեր Հայաստան են ժամանել նաև հարյուրավոր փախստականներ Իրաքից, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներից: Փախստականներից շատերը լքել էին իրենց տները անգամ առանց որևէ իր վերցնելու: Շատերը եկել էին առանց անձնական իրերի' շտապելով խույս տալ բռնություններից և փրկել իրենց ու իրենց երեխաների կյանքը:

 

2004-ին կառավարությունը հաստատեց առավել կարիքավոր փախստականներին մշտական կացարանով ապահովելու ծրագիր: Ամբողջ հանրապետության առավել կարիքավոր փախստականները հաշվառվեցին: 3269 ընտանիքների համար կառավարությունը բնակարանների ապահովման ծրագրով նախատեսում էր երկու ուղղություն: Շուրջ 2700 ընտանիքների տրվեց բնակարանների գնման սերտիֆիկատ, որով պետք է բնակարան ձեռք բերեին, իսկ շուրջ 6 հարյուր վագոններում ապրող ընտանիքների համար էլ միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ կառուցվեցին քոթեջներ:

 

Ներկայումս դժվար է հստակ թվեր ներկայցնել Հայաստանում բնակվող փախստականների վերաբերյալ, քանի որ մինչև «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումը Հայաստանում ապաստան գտածները չեն ստացել փախստականի կարգավիճակ, իսկ շատեն էլ կարգավիճակ ստանալուց հետո հեռացել են Հայաստանից:

 

 

Գոհար Ավետիսյան