Ինչպես տեղեկացնում է itar-tass-ը, Շոտլանդիայի թագավորական բանկն սպասարկել է աշխարհում թիվ մեկ ահաբեկիչ համարվող Ուսամա բեն Լադենի ընտանիքի հաշիվները: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը` վկայակոչելով Գերմանիայի իրավապահ մարմիններին:

 

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ պարզվել է, որ ֆինանսական կազմակերպության հաճախորդների թվում են եղել Բեն Լադենի ընտանիքի անդամները, սակայն Շոտլանդիայի թագավորական բանկն շտապել է հերքել ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները:


«Մենք երբեք չենք զբաղվել Ուսամա բեն Լադենի ֆինանսական գործունեությամբ և երբեք չենք աշխատել նրա բարեկամների հետ»,- ասված է Շոտլանդիայի թագավորական բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ: