Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 23-ին հայտարարել է, որ Իրաքից Քուվեյթի դեսպանին հետ կանչելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նախարարության հայտարարության մեջ նաև նշվել է, որ միայն կրճատվել է դեսպանատան աշխատակի ցների թիվը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ Քուվեյթի ԱԳՆ-ն Իրաքից հետ է կանչել իր դեսպանին՝ որպես պատճառ նշելով այնտեղ ստեղծված լարված իրավիճակը:
Մյուս կողմից, Հորդանանի արտաքին գործերի նախարար Նասեր Ջուդան ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ անհրաժեշտ է քաղաքական ճանապարհ գտնել Իրաքում իրավիճակի կարգավորման համար, և այն պետք է ընդգրկի բոլոր կողմերին:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող խմբավորումը լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: Նրանք ամբողջովին գրավել են Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը:
Իրաքյան ուժերն իրենց հերթին հայտարարել են, որ լայանծավալ ռազմական գործողություններ են սկսում Մոսուլում և Թիրքիթում գտնվող ԻԼԻՊ խմբավորման անդամների դեմ: