ԿԺԴՀ-ում պաշտոնաթող է արվել ժողովրդական զինված ուժերի նախարար Չան Չոն Նամը: Այդ մասին հաղորդել է ճապոնական Radio-Press գործակալությունը, որն զբաղվում է Փենյանի հեռուստատեսության եւ ռադիոյի հաղորդումների վերլուծությամբ: Այդ ծառայության տվյալներով՝ պաշտոնանկության մասին հաղորդել է ԿԺԴՀ-ի ռադիոն:

 

Նշվում է, որ պաշտպանության նոր նախարար է նշանակվել գլխավոր շտաբի նախկին պետ Հյոն Յոն Չհոլը: Այդ որոշման պատճառները հայտնի չեն:

 

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հաճախ է վերադասավորումներ կատարում զինված ուժերի ղեկավարության կազմում: Տոկիոյում այն կարծիքին են, որ դա արվում է զինված ուժերի վերնախավի նկատմամբ խիստ հսկողությունը պահպանելու նպատակով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: