ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Ջրային ռեսուրսների կայուն կառավարում և Ասիական երկրներում լեռնային լճերի էկոհամակարգերի պահպանում» թեմայով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Ասիական երկրների գիտությունների ակադեմիաների ա սոցիացիայի նախագահ Վոն Հուն-Պարկը, Ասիական երկրների գիտությունների ասոցիացիայի փոխնախագահ , Թուրքիայի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Նամիկ Քեմալ Արազին, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը և այլ գիտնականներ Հայաստանից, այլ երկրներից:
Գիտաժողովի ընթացքում կկարդացվեն զեկուցումներ հետևյալ թեմաներով. Ջրային ռեսուրսների կառավարում, ռազմավարություն և մոտեցումներ, անդրսահմանային ջրային ռեսուրսների կայուն կառավարում, գետերի և լեռնային լճերի էկոհամակարգերի կառավարում, ջրի որակի կառավարում, կլիմայի փոփոխության համատեքստում ջրային ռեսուրսների ռացիոնալ կառավարում:
Գիտաժողովը կազմակերպվել է Ասիական երկրների գիտությունների ակադեմիաների ասոցիացիայի և ՀՀ ԳԱԱ-ի համագործակցության շրջանակում: