Հյուսիսային Կորեայում տեղի են ունեցել այն հրթիռի փորձարկումները, որը մշակվել Է Կիմ Չեն Ընի անձնական ղեկավարությամբ: Այս մասին հունիսի 27-ին հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

 

Փորձարկումն անցել Է հաջող, եւ նոր զենքն իրենից ներկայացնում Է «մեծ ճեղքում պաշտպանունակության բնագավառում», նշել Է Հյուսիսային Կորեայի գործակալությունը:

 

Agence France-Presse-ը, վկայակոչելով հյուսիսկորեական քարոզչական ֆիլմը, գրել Է, որ նմուշ կարող Էր ծառայել ռուսական X-35 հականավային հրթիռը:

 

Հունիսի 26-ին ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության երեք հրթիռ Է արձակել Ճապոնական ծով: Սակայն չի հաղորդվում, թե գործակալությունը նկատի ունի արդյոք հենց այդ փորձարկումները:

 

Հյուսիսային Կորեան այսպիսով կարող Է սրել իրադրությունը Հարավային Կորեա Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցից առաջ, որը կկայանա հաջորդ շաբաթ: