Ադրբեջանն իր նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում շանտաժի մեթոդով է սկսել գործել ոչ միայն ընդդեմ հայկական կողմի, այլև միջնորդների:
«Ալիևը տեսնում է, որ շանտաժն աշխատում է, որն ուղղված է ոչ միայն Հայաստանի դեմ, այլև միջազգային հանրության, նրանք փորձում են այդ քաղականությունը զարգացնել: Եթե մեր արտաքին քաղաքականությունն այսօր գերնպատակ չդարձնի Ալիևի շանտաժի քաղաքականության դադարեցումը, ապա դա կարող է հղի լինել մի շարք վտանգերով մինչև ռազմական գործողությունների վերսկսման լրջագույն վտանգը»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը' անդրադառնալով միջազգային զարգացումներին ու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
«Մեկ ամիս առաջ անդրադառնալով Ուկրաինայի զարգացումներին, ասացի, որ եթե այնտեղ որևէ պայմանավորվածություն չլինի ռուս-ամերիկյան ուժերի միջև, լարվածության աղբյուրներ կստեղծվեն Ռուսաստանին հարակից տարածաշրջաններում, հատկապես' Հարավային Կովասում ու Արցախում: Դա անհրաժեշտ էր պարզ պատճառով, որ Հարավային Կովկասում Արևմուտքն ունենա ռազմական հակակշիռ ռուսական զորքերին, խոսքը հնարավոր խաղաղապահ ուժերի տեղակայման մասին է հայ-ադրբեջանական սահմանում: Այսօր պետք է փաստեմ, որ իրավիճակն այդ տեսանկյունից կարգավորվել է, լարվածությունը, որ պայմա նավորված է արտաքին գործոններով, պակասել է»,-ասաց քաղաքագետը' հայտնելով, որ արտաքին գերտերությունների երաշխիքները նորից սկսել են գործել, որն ուրախալի է Հայաստանի, բայց ոչ Ադրբեջանի համար:
«Ալիևը տեսնում է, որ բաց է թողնում հնարավորությունն ինչ-որ տարածքներ վերցնելու, ու փորձում է անընդհատ լարվածություն ստեղծել սահմանին, ու հարցը միջազգային քաղաքական օրակարգում պահել: Այդ է պատճառը, որ մենք ականատեսն ենք լինում բազում սադրանքների սահմանում»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը' ավելացնելով, որ վերջինի պատասխանը նախիջևանյան ուղղությամբ հայկական կողմի քայլերն էին: «Մի քանի ստրատեգիական բարձունք հայկական ուժերի հսկողության տակ են, ու այս ուղղությամբ չեզոքացվել է ադրբեջանական գործոնը պատերազմական գործողությունների ժամանակ»,-հայտնեց քաղաքագետը:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին' Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ լարվածությունը հաղթահարելու քաղաքականությունը դեռևս պետք է շարունակական լինի, քանի դեռ չկան Ալիևին զսպելու գործուն մեխանիզմներ: «Ալիևը, եթե համոզվի, որ արտաքին ճնշման ազդեցությամբ կոնֆլիկտը էսկալյացիայի բերելու հնարավորությունը կորել է, փորձելու է հնարավորիս լարված պահել իրավիճակն ու խաղաղությունը վաճառել Արևմուտքին' ստեղծելով իրավիճակ, որ միջնորդները համոզելով, ինչ-որ դիվիդենտներ նրան զիջելով, ստեղծված ստատուս քվոն պ ահպանեն: Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները' ի դեմ Ֆրանսիայի, կարևորում են տարածաշրջանում խաղաղությունն ու կանխատեսելիությունը»,-փաստեց քաղաքագետը:
Հարցին ի պատասխան, թե ի վերջո ինչ կոնկրետություն են ուզում ադրբեջանցիները' Ֆրանսիայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հրավերի առնչությամբ, քաղաքագետը նշեց. «Ոչ ոք չի հասկանում, թե ինչ կոնկրետություն են նրանք ուզում: Ըստ էության' Բաքվում սպասում են իրավիճակի փոփոխության'կապված նույն Ուկրաինայի սցենարի, Մերձավոր Արևելքում սկիզբ առած հակամարտության նոր աստիճանի հետ և մտածում են, որ մեր տարածաշրջանում այնպիսի փոփոխություններ կլինեն, որ բանակցային գործընթացը կարող է այլ տրամաբանություն ստանալ: Եթե խնդիրը միայն ժամանաÕ ¯ ձգձգելն է, ապա դա կոնկրետություն է, նրանք ուզում են ժամանակը ձգել ու դիվիդենտներ հավաքել, ձեռքներն էլ ծալած չեն սպասում. իսլամական համագործակցության երկրներում հակահայկական որոշումներ ընդունել տվեցին, իրավիճակն անընդհատ լարված են պահում սահմանում, զենք են ձեռք բերում: Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանից նոր ռազմական տեխնիկա են ձեռք բերել: Այսինքն' Ադրբեջանը աշխատում է ու փորձում իրավիճակ փոխել' լավ հասկանալով, որ այս իրավիաճում իր ուզած խնդրին չի կարող հասնել»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հունիսի 25-ին ադրբեջանական զինուժը կրակոցներ էր արձակել Հայաստանի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ: Հակառակորդի զինուժը թիրախավորել է գյուղը, գնդակները հասել են գյուղապետարանի շենքին, եկեղեցուն, դպրոցին: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկային: Ադրբեջանական ուժերը վերջին շրջանում հաճախակի են դարձրել հայկական բնակավայրերի ուղղությամբ կրակահերթերն ու նպատակային հարվածները: Նրանք հրադադարի խախտում են թույլ տվել ընդհուպ նույնիսկ Նախիջեւանի սահմանին, որի հետեւանքով հունիսի 5-ին ՀՀ ԶՈւ պ այմանագրային երկու զինծառայողներ էին զոհվել' 1988թ. ծնված Անդրանիկ Սամվելի Եղոյանը եւ 1992թ. ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը: